երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օգոստոսից կմեկնարկեն Երևանից Բաթումի կանոնավոր չվերթերը

Օգոստոսից կմեկնարկեն Երևանից Բաթումի կանոնավոր չվերթերը

Հայկական Armenian Airlines ավիաընկերությունը հայտարարել է Երևանից Բաթումի և հակառակ ուղղությամբ ուղիղ կանոնավոր չվերթերի մեկնարկի մասին։ Ավիաընկերությունն օգոստոսի 11-ին կիրականացնի իր առաջին կանոնավոր չվերթը Երևան-Բաթումի-Երևան ավիագծով, գրում է aliq.ge-ն:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին։

Ինքնաթիռը Երևանի օդանավակայանից օդ կբարձրանա տեղական ժամանակով ժամը 02:00-ին և վայրէջք կկատարի Բաթումիում ժամը 02:55-ին: Սև ծովի ափից թռիչքը կիրականացվի ժամը 03:55-ին և Հայաստանի մայրաքաղաք կժամանի ժամը 05:00-ին։ Չվերթը կտևի մոտ մեկ ժամ։

  • Կիսվել: