շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Օգոստոսի 9-ին Արցախում կանխատեսվում է մինչև +41° տաքություն

Օգոստոսի 9-ին Արցախում կանխատեսվում է մինչև +41° տաքություն

ԱԻ պետական ծառայությունը զգուշացնում է, որ վաղը` օգոստոսի 9-ին, Արցախի տարածքում կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում։ Գիշերը կանխատեսվում է +21...+23, իսկ ցերեկը` +36...+41° տաքություն։

Արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը մարդու մարմնի վրա համարվում է վտանգավոր, և առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ` առաջացնելով արևային այրվածք, արևահարություն։

Անհրաժեշտ է հիշել, որ օրվա ամենաշոգ ժամերին (11:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլև բացօթյա ստվերոտ տարածքները:

  • Կիսվել: