չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Օգոստոսի 29-ին Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ կլինի բեռնատարների համար

Օգոստոսի 29-ին Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ կլինի բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ից ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է լինելու բեռնատարների համար:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

 

  • Կիսվել: