երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օգոստոսի 15-ից վերջապես ազատվելու ենք «հուսահատության գազելներից»․ Ավինյան

Օգոստոսի 15-ից վերջապես ազատվելու ենք «հուսահատության գազելներից»․ Ավինյան

Երևան քաղաքի հասարակական  տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում  միկոավտոբուսային հնամաշ շարժակազմի փոխարինման  աշխատանքները մտնում են ավարտական փուլին։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հուլիսի 31-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նշվեց, որ կարճաժամկետ բարեփոխումները օգոստոսի 1-ին ավարտված կլինեն 95 տոկոսով, օգոստոի 15-ին՝ 100 տոկոս. «Արդյունքում օգոստոսի 15-ի դրությամբ Երևանում հասարակական  տրանսպորտի երթուղային ցանցում այլևս չեն լինի հնամաշ  գազելներ և երթուղիների սպասարկումն  ամբողջովին  կիրականացվի փոքր և միջին դասի ժամանակակից և  հարմարավետ ավտոբուսներով»։

«Սա երևի ամենակարևոր  բարփոխումների մասին է։ Շատ ուրախալի է, որ օգոստոսի 15-ից վերջապես ազատվելու ենք «հուսահատության գազելներից»:

Սա բարեփոխումների ճանապարհի սկիզբն է, մենք դեռևս ունենք միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման հարցն ավտոբուսներում և մետրոյում, ինչպես նաև ավտոբուսների առանձնացված գծերը շարունակաբար պետք է ավելացվեն»,- ասաց նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, որ «հուսահատության «գազելներից» ազատվելու կարգախոսով դեռեւս 2017-ին, «Ելք» դաշինքը մասնակցել է Երեւանի ընտրություններին: 2018-ի գարնանը ՔՊ-ն եկել է իշխանության եւ 5 տարի անց միայն խոսվում է այդ գազելներից ազատվելու մասին:

  • Կիսվել: