հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Օգոստոսի 11-16-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Օգոստոսի 11-16-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 11-16-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ օգոստոսի 11-15-ին երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

  • Կիսվել: