հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4 մլն-ը

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 4 մլն-ը

Ողջ աշխարհում կորոնավիրուսով մինչ օրս վարակվել է 4,000,972 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները: Ըստ կայքի տվյալների՝ մահացել է 275 352 մարդ, ապաքինվել 1,375,955-ը, ակտիվ վարակակիր է 2,349,665-ը:

Վարակման դեպքերի ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ, ընդհանուր առմամբ, վարակվել է 1,318,504 մարդ: Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացության ցուցանիշով առաջատարը դարձյալ ԱՄՆ-ն է՝ 78 492 մարդ:

Նրան հաջորդում են Մեծ Բրիտանիան, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 31 000, Իտալիան՝ ավելի քան 30 000, Իսպանիան՝ ավելի քան 26 000 մահվան դեպքերով և Ֆրանսիան՝ մոտ 26 000:

  • Կիսվել: