ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ողբերգական դեպք Նորատուսում. Նորատուսցին Нива-ով վրաերթի է ենթարկել հորեղբոր թոռանը. 13-ամյա տղան մահացել է, վարորդը որոնվում է

Ողբերգական դեպք Նորատուսում. Նորատուսցին Нива-ով վրաերթի է ենթարկել հորեղբոր թոռանը. 13-ամյա տղան մահացել է, վարորդը որոնվում է

 Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում 44-ամյա վարորդը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով 13-ամյա երեխայի է վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
 
Ըստ հաղորդագրության` ոստիկանությունը երեկ` մոտավորապես ժամը 20:30-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:
Ոստիկանները պարզել են, որ տուժածը Նորատուս գյուղի բնակիչ 13-ամյա Կարեն Մ.-ն է:
Երեխայի հարազատներն ասել են, որ նա վնասվածք է ստացել ավտովթարի հետևանքով:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 20:20-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ, 44-ամյա Արսեն Մ.-ն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ փողոցում վրաերթի է ենթարկել Կարեն Մ.-ին, որն այնուհետև տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ էլ ժամեր անց մահացել է:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են ձեռնարկում Արսեն Մ.-ին հայտնաբերելու համար:
Ավտոմեքենան հայտնաբերվել է և տեղափոխվել ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով` երեխան սովորում էր Նորատուսի թիվ 2-րդ դպրոցի 8-րդ դասարանում և վարորդ Արսեն Մ.-ի հորեղբոր թոռն էր:

  • Կիսվել: