երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Վանաձորի տներից մեկում մահացած 2-ամյա աղջկա մահվան հանգամանքները պարզվում են

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Վանաձորի տներից մեկում մահացած 2-ամյա աղջկա մահվան հանգամանքները պարզվում են

Այսօր՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում երեխա է մահացել, գրում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Արսեն Աղումյանը։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացծը նշված տան բնակիչ 2-ամյա աղջիկ է։

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծնողները ոստիկաններին և քննիչների հայտնել են, որ աղջիկը մահացել է տանը, ժամը 14:00-ի սահմաններում, իրենց ներկայությամբ։

  • Կիսվել: