երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ողբերգական դեպք Լոռու մարզում. գյուղերից մեկում 2-ամյա երեխային մայրը քնեցնելուց հետո օրորոցում հայտնաբերել է մահացած

Ողբերգական դեպք Լոռու մարզում. գյուղերից մեկում 2-ամյա երեխային մայրը քնեցնելուց հետո օրորոցում հայտնաբերել է մահացած

Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի գյուղերեց մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ ավագ քննիչ Սաֆարյանի գլխավորությամբ:Տեղում ոստիկաններն ու քննիչնրեը պարզել են, որ մահացածը 2-ամյա Իրինա Մ.-ն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի հարազատները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ ժամը 15:00-ի սահմաններում երեխային օրորոցում քնեցրել են, իսկ ժամը 17:00-ի սահմաններում նրան հայտնաբերել են մահացած վիճակում:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

  • Կիսվել: