ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ողբերգական դեպք՝ Երևանում. Սլավոնական համալսարանի այգում հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Երևանում. Սլավոնական համալսարանի այգում հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում շտապօգնության  2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների թիվ 25 խումբը կանչով մեկնել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի  այգի՝ անհայտ տղամարդու ուշագնացության կանչով, սակայն վերջինիս հայտնաբերել են մահացած:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 87-ամյա Գ. Կ.-ի դին, ով ընկերների ներկայությամբ նշված այգում հանկարծամահ է եղել:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

  • Կիսվել: