ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ողբերգական դեպք Գեղարդ վանքի տարածքում․ հայտնաբերվել  է այնտեղ միշտ նվագող տղամարդու դին

Ողբերգական դեպք Գեղարդ վանքի տարածքում․ հայտնաբերվել է այնտեղ միշտ նվագող տղամարդու դին

Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել «Գառնի» ամբուլատոր կենտրոնից, որտեղից հայտնել են, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Գողթ գյուղ, Գեղարդ «Եկեղեցու բակ», որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտանբերել են Գառնի գյուղի բնակիչ 72-ամյա Թեմուր Փ․-ի դին։ 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 11։00-ի սահմաններում Գեղարդ վանական համալիրի մուտքի մոտ Թեմուր Փ․-ն հանկարծամահ է եղել։ Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Դեպքի փաստով՝ քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գառնիում հայտնի էր որպես երաժիշտ, ով վանքի տարածքում նվագում էր, ինչի դիմաց անցորդները նրան գումար տալիս։

  • Կիսվել: