հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ողբերգական դեպք Երևանում. շենքի մոտ՝ նկուղային հարկում, հայտնաբերվել է տղամարդու դի. Մահացածը պրոֆեսոր է եղել

Ողբերգական դեպք Երևանում. շենքի մոտ՝ նկուղային հարկում, հայտնաբերվել է տղամարդու դի. Մահացածը պրոֆեսոր է եղել

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

 Ժամը 16:00–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա: 

Պարեկները նշված վայրում հայտնաբերել  են տղամարդու դի և տարածքը սահմանազատել են: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է: 

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝  մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա Ս. Հ.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան հայտնի բուհերից մեկում, պրոֆեսոր էր:

  • Կիսվել: