երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Օձունի խաչմերուկում ժամանակ առ ժամանակ ճանապարհը կփակվի

Օձունի խաչմերուկում ժամանակ առ ժամանակ ճանապարհը կփակվի

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների շրջանակներում իրականացվում են հենապատերի բետոնացման աշխատանքներ։

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 16-ից մինչև հուլիսի 31-ը՝ առավոտյան ժամը 07.00-ից 19.00-ի հատվածում, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի կմ46+750-կմ47+361 տեղամասում (Օձունի խաչմերուկ) հնարավոր է ժամանակ առ ժամանակ ճանապարհի փակում 10-15 րոպե ինտերվալով։

Դեպարտամենտը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

  • Կիսվել: