կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Օձուն գյուղի բնակիչը բերման է ենթարկվել թմրամիջոց պահելու կասկածանքով

Օձուն գյուղի բնակիչը բերման է ենթարկվել թմրամիջոց պահելու կասկածանքով

Դեկտեմբերի 19-ին, ժամը 1-ի սահմաններում, քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, թմրամիջոց պահելու կասկածանքով, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցից իր «ՎԱԶ-2103» մակնիշի մեքենայով բերման են ենթարկել Օձուն գյուղի 24-ամյա մի բնակչի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մեքենայից, նաև կասկածվողի անձնական խուզարկությամբ, հայտնաբերվել է ապակե գլանակ և երկու փաթեթ յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված: Հայտնաբերված բուսական զանգվածն ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: