ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ․ ջերմաստիճանը կտաքանա 7-9 աստիճանով

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ․ ջերմաստիճանը կտաքանա 7-9 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մայիսի 21-ի ցերեկը, 23-ին շրջանների զգալի մասում, 22-ին, 24-26-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 21-26-ը հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 22-25-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 21-ի ցերեկը, 23-ին սպասվում է, 22-ին, 24-26-ը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: