հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Հանրապետության տարածքում մայիսի 5-ին, 6-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, 7-9-ը՝ հատկապես ցերեկային ժամերին, կնվազի 7-9 աստիճանով։

Երևանում մայիսի 5-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-9-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: