շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Հանրապետության տարածքում հունիսի 24-ի, 27-28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 25-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 24-26-ն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

Երևանում հունիսի 24-ի առավոտյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 25-26-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: