կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 24-25-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
 
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը մայիսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 24-ին նույնքան կնվազի։
 
Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2024
Երևան քաղաքում մայիսի 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 24-ի երեկոյան, 25-ի գիշերը՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
 
Մայրաքաղաքում մայիսի 21 ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +16...+18 աստիճան։

  • Կիսվել: