կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Օդեսայում տեղի ունեցած իրադարձություններից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան. ՀՀ ԱԳՆ

Օդեսայում տեղի ունեցած իրադարձություններից տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան. ՀՀ ԱԳՆ

Օդեսայում օգոստոսի 14-ի իրադարձությունների հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան,  որոշակիորեն վնասվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը, աշխատակիցները չեն տուժել: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը շարունակում է աշխատանքն իր գործառույթների ողջ ծավալով՝ իրականացնելով ՀՀ քաղաքացիների ընդունելություն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օդեսայում օգոստոսի լույս 14-ի գիշերը զանգվածային օդային հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ քաղաքի պաշտոնական կայքի, արձանագրվել է 296 շենք-շինության վնաս, կոտրվել է մոտ 2,5 հազար քմ ընդհանուր մակերեսով 1460 պատուհան:

  • Կիսվել: