շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ

Ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ

Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Հաճն համայնքների մի շարք խանութներում վաճառվում է ժամկետանց սննդամթերք:

Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի մասնագետների վերահսկողական շրջայցի արդյունքում Նոր Հաճնի Ա/Ձ Արփինե Հայրապետյանի մթերային խանութում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ «Մեծ տոնական ելակով տորթ», խոզի ֆիլե, քամած մածուն, երշիկ «Բավարական»: Նույն համայնքում գտնվող Ա/Ձ Արփենիկ Վարդանյանի դեղատանը հայտնաբերվել է նաև «Նեսթլե» ապրանքանիշի մանկական սնունդ, «Հումանա» ապրանքանիշի քեմոնով սամիթի թեյ, հնդկաձավարի շիլա և «Հիպպ» ապրանքանիշի մրգային պյուրե, որոնց պիտանիության ժամկետը նույնպես ավարտված է եղել:

Ինչպես InfoPort.am-ին  տեղեկացրին ՍԱՏՄ-ից, նշված արտադրատեսակները հանվել են իրացումից և տեղում ոչնչացվել:

  • Կիսվել: