երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ոչ սթափ վիճակում 21 վարորդ՝ Վանաձորում և Գյումրիում

Ոչ սթափ վիճակում 21 վարորդ՝ Վանաձորում և Գյումրիում

Մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի ծառայողները հունիսի 26-ին և  27-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրիում և Վանաձորում՝ տեղեկացնում են ոստիկանությունից։

Արդյունքում՝ ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել ընդհանուր 24 մեքենա։ Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարած 21 անձ։ Բացի դրանից՝ հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 44, թաղանթապատված դիմապակիով՝ 12 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային երթևեկության անվտանգությամբ մտահոգ՝ մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայությունները պարբերական են։ 

 

  • Կիսվել: