չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել. Վլադիմիր Գասպարյան

Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել. Վլադիմիր Գասպարյան

Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով իրեն քրեական գործում մեղադրանքի այն մասին, ըստ որի ռազմական ոստիկանությունում գրանցված լինելով որպես ծառայող, վարորդն ապահովել է Ալեքսանդր Սարգսյանի եւ Լևոն Սարգսյանի անվտանգությունը.

«Ես իմացել եմ դրա մասին շատ ուշ: Ոչ մի բան թաքուն չի մնում: Ես չեմ կարող վերահսկել, թե ով որտեղ ինչ վարորդ է աշխատում: Ազատվել եմ, հետո եմ իմացել, որ 2 հոգի վարորդ են եղել: Այդ ծառայությունը սպասարկել են իմ տեղակալները: Ոչ Ալեքսանդր Սարգսյանը, ոչ Լևոն Սարգսյանը չէին կարող իմ մոտ հարցեր լուծել, իմ կաբինետ մտնել»,-ասել է Գասպարյանը:

  • Կիսվել: