երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ո՞րն է համարվում անպտղություն և ինչպե՞ս խուսափել խնդրից. ԱՆ

Ո՞րն է համարվում անպտղություն և ինչպե՞ս խուսափել խնդրից. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ անպտղություն է համարվում, երբ զույգի մոտ առանց հակաբեղմնավորիչների մեկ տարի շարունակ կանոնավոր սեռական կյանքի ընթացքում չի արձանագրվում հղիություն: Տղամարդու ֆերտիլության ( պտղաբերության) ուսումնասիրման ամենաարդյունավետ և դյուրին մեթոդը սերմնահեղուկի հետազոտությունն է՝ սպերմոգրամման:
Անպտղության պատճառները բազմաթիվ են.

 
  •  Վնասակար գործոններ՝ ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութեր, որոշ դեղեր, բարձր ռադիացիա:
  •  Միզասեռական օրգանների բորբոքային և ինֆեկցիոն հիվանդություններ:
  •  Սերմնատար ուղիների օբստրուկցիա՝ խցանումներ:
  •  Վարիկոցելե՝ սերմնալարի երակների լայնացում:
  •  Սեքսուալ խանգարումներ՝ էրեկցիայի խանգարում, վաղաժամ սերմնաժայթքում, հետընթաց և դժվարացած սերմնաժայթքում:
  •  Տղամարդու սեռական օրգանների վնասվածքներ և արատներ:
  •  Իմունոլոգիական խանգարումներ:
  •  Հորմոնալ խանգարումներ՝ հատկապես սեռահասունության տարիքում:
  • Տղամարդու անպղության կանխարգելման համար անհրաժեշտ է.
  •  Խուսափել ծխախոտի, թմրանյութերի օգտագործումից, ալկոհոլի չարաշահումից:
  •  Պատշաճ իրականացնել պատվաստումները (օրինակ` խոզուկով հիվանդանալը սեռահասուն տարիքում կարող է հանգեցնել անվերադարձ անպտղության):
  •  Չունենալ անպաշտպան սեռական կապեր, ժամանակին և լիարժեք բուժել սեռական ինֆեկցիաները:
  •  Խուսափել շոգեբաղնիքից երկար օգտվելուց:
  •  Ծնողները պետք է ուշադիր լինեն սեռական զարգացման տարիքում տղաների ավելորդ քաշի, մարմնակառուցվածքի նկատմամբ:
    Դեղորայքային բուժումը պետք է լինի կոմպլեքսային՝ ուղղված անպտղության բոլոր հնարավոր պատճառական գործոններին՝ հորմոնալ ստատուսի կարգավորում, քրոնիկ բորբոքային հիվանդությունների բուժում, վիտամինոթերապիա, ամինաթթուների և կոֆերմենտների լրացում, ուղեկցող այլ սոմատիկ հիվանդությունների բուժում:

  • Կիսվել: