չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ

Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ

Թբիլիսիի խորհրդարանի մոտ, որտեղ «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքի դեմ ցույց է ընթանում, մոբիլիզացվել են հատուկ նշանակության ուժեր և իրավապահ մարմինների լրացուցիչ խմբեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թբիլիսիում հերթական բողոքի ակցիան է տեղի ունենում «Արտասահմանյան գործակալների մասին» օրենքի դեմ։ 

Վրաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով պահպանել կարգուկանոնը և չխախտել օրենքը։

  • Կիսվել: