երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային». Թբիլիսիում ցույց է անցկացվել

«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային». Թբիլիսիում ցույց է անցկացվել

Այսօր՝ ապրիլի 28-ին, Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ցույց ընդդեմ Խորհրդարանում քննարկվող “Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին” օրինագծի, որը հասարակության մի մասը անվանում է “ռուսական օրենք”։ Ցույցը սկսվեց Վրաստանի և Եվրամիության օրհներգերով։ Սկզբում նախատեսված էր ելույթներ, իսկ ավելի ուշ՝ երթ դեպի խորհրդարան, գրում է jnews.ge-ը:

Նշենք,որ ակցիան կազմակերպել են հասարակական կազմակերպությունները և ընդդիմադիր կուսակցությունները։

Ցույցի կազմակերպիչների տարածած տեղեկության համաձայն, “ռուսական օրենքը” վերանայելով՝ կասկածից վեր է, որ իշխանությունը դուրս է գալիս սահմանադրական շրջանակներից և փոխում է երկրի արտաքին կուրսը։

«Սա դավաճանություն է վրաց ժողովրդի անսասան կամքին։ Չկա սոցիալական շերտ, մասնագիտական ​​կամ հասարակական խումբ, որն անցած օրերին կառավարությանը չխնդրեր հետ կանչել ռուսական օրենքը։ Գիտնականներ, ուսանողներ, բժիշկներ, մշակույթի և սպորտի ներկայացուցիչներ, գինեգործներ, ձեռնարկատերեր, ֆերմերներ և այլ խմբեր այսօր միասին կանգնած են պատմության ճիշտ կողմում:

Ինչպես նաև, ըստ բոլոր միջազգային գործընկերների՝ Եվրամիություն, ՆԱՏՕ, ՄԱԿ, Եվրախորհուրդ և բարեկամ երկրների, ռուսական օրենքը մեզ բաժանում է Եվրամիությունից։ Ռուսական օրենքի վերանայումն ու ընդունումը հակասահմանադրական քայլ է, որը ազդում է բոլոր քաղաքացիների վրա և սպանում է վրացական ժողովրդավարությունը»:

Ուստի, քանի դեռ “ռուսական օրենքը” չի ընդունվել, կազմակեպիչները կոչ են անում բոլորին լինել միասնական, որպեսզի չգա ժամանակ, երբ մարդիկ ստիպված կլինեն որոշում կայացնել գրանցվել, թե ոչ որպես գործակալ:

«Մենք աշխատում ենք միայն մարդկանց համար։ Մենք ծառայում ենք միայն ժողովրդին և շարունակելու ենք աշխատել երեխաների, կանանց, աշխատողների, հաշմանդամների և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այդ մարդկանց 80%-ն է, հատկապես պետական ​​ծառայողները, ովքեր աջակցում և աշխատում են, որպեսզի Վրաստանը դառնա Եվրամիության լիիրավ անդամ։ «Վրացական երազանքը» ստիպում է այդ մարդկանց, իրենց կամքին հակառակ, մասնակցել ապրիլի 29-ին նախատեսված կառավարության ռուսական երթին։ Ռուսական երթով իշխանությունը փորձում է մեզ հետ տանել անցյալ, մինչդեռ մեր ապագան Եվրոպայում է։ Իշխանությունները առերեսվում են իրենց երեխաների, ապագա սերունդների, պետական ​​ծառայողների և այս երկրի եվրոպական ապագայի կողմնակիցների ճնշող մեծամասնության հետ։
Մեր և վրաց ժողովրդի պատասխանն է.

-Մենք երբեք չենք ապրելու Պուտինի կանոններով. ռուսական օրենքը երբեք չի լինի վրաց ժողովրդի ընտրությունը.

-Այո Եվրոպային! Ոչ ռուսական օրենքին»:

Հիշեցնենք,որ «Գործակալների մասին օրենքը» ապրիլի 17-ին կայացած լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հաստատել է Վրաստանի խորհրդարանը՝ 83 ձայնով։

Դրանից 13 ամիս առաջ՝ 2023 թվականի մարտին, զանգվածային բողոքի և միջազգային քննադատության պատճառով խորհրդարանական մեծամասնությունը ստիպված եղավ հրաժարվել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից և խոստանալ չվերադառնալ նախագծին։

Նշենք նաև, որ երկուշաբթի օրը՝ ապրիլի 29-ին, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է Թբիլիսիում «Գործակալների օրենքի» աջակցության հանրահավաք անցկացնել:

  • Կիսվել: