երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ո՞ր ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունն արդեն այս սեպտեմբերից կիրականացվի պետբյուջեի հաշվին. նախագիծ. «Փաստ»

Ո՞ր ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունն արդեն այս սեպտեմբերից կիրականացվի պետբյուջեի հաշվին. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1169-Ն որոշման մեջ: Նշվում է, որ նման անհրաժեշտություն առաջացել է` 2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած ընդհարումների, միջադեպերի, ինչպես նաև 2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների հանդեպ պետական հոգածության, կորստի հետևանքով հնարավոր հոգեբանական խնդիրների հաղթահարման, նրանց զարգացման հնարավորությունների ընդլայնման համար պայմանների ստեղծմամբ պայմանավորված։

 

Կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1169-Ն որոշմամբ նախատեսվում է ֆինանսավորումն իրականացնել հետևյալ խմբերի սաների համար. 2022 թ. սեպտեմբերի 1-ից՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները, 2023 թ. սեպտեմբերի 1-ից՝ ընտանեկան նպաստ ստացող համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները և 2024 թ. սեպտեմբերի 1-ից` զինծառայող ծնողի (ծնողների) երեխաները:

 

Առաջարկվող փոփոխությամբ զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի (ծնողների) երեխաների, Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների համար ֆինանսավորումը կիրականացվի 2023 թ. սեպտեմբերի 1-ից՝ 2024 թ. սեպտեմբերի 1-ի փոխարեն։

 

Այսպիսով նախատեսվում է, որ 2023 թ. սեպտեմբերի 1-ից զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի (ծնողների) երեխաների, ՀՀ տարածքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունը կիրականացվի պետական բյուջեի հաշվին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: