«Ո՞ւր են հայերը»․ հարյուրավոր թուրք ազգայնականներ՝ Լիոնի փողոցներում (տեսանյութ)
Չորեքշաբթի երեկոյան, պարետային ժամի ընթացքում, թուրքական համայնքի հարյուրավոր անդամներ դուրս էին եկել Ֆրանսիայի Լիոն քաղաքի փողոցներ :
Քաղաքի փողոցներում նրանք վանկարկում էին կարգախոսներ ու սպառնալիքներ հայերի հասցեին:
«Ալլահ Աքբար», «Ո՞ւր են հայերը»:
Թուրքերի կազմակերպված այս պատժիչ արշավախումբը՝ պատասխան ակցիա է առավոտյան հայկական ցույցի, որի ընթացքում եղան բախումներ։
Տարբեր գնահատականներով եղել է մոտ 150 թուրքերից կազմված ամբոխ։