հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Նույնականացնող սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը

Նույնականացնող սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում տեղակայված թիվ 29/45 ընտրատեղամասում մասնակցել է քվեարկությանը։

Նշենք, որ Նույնականացնող սարքը չճանաչեց Սերժ Սարգսյանի մատնահետքը։ Այդուհանդերձ, տեխնիկական խնդիրը լուծելուց հետո ՀՀ երրորդ նախագահը քվեարկեց։

«Այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել։ Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, հզոր հայկական բանակի, մեր սահմանների անձեռնմխելիության, մեր հասարակության հաշտեցման»,-քվեարկելուց հետոլրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահը։

 

  • Կիսվել: