հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նուբարաշենի դատապարտյալը կտրել է երակները

Նուբարաշենի դատապարտյալը կտրել է երակները

Ուշագրավ դեպք Նուբարաշենի բանտում : Armlur.am-ին հասած հավաստի տեղեկությունների համաձայն, «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Ասատուր Հովհաննիսյանը սափրիչով նախաբազկին կատարել է ինքնավնասում: Վերջինիս քայլերը նկատել են բանտի պատասխնատուները եւ անմիջապես օգնության են հասել:

Իսկ ինչու է նա գնացել այդ քայլին: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն, նա հայտնել է, որ իրեն այդ քայլին դրդել է ՔԿՀ օպերատիվ բաժնի աշխատակից Է.Ավանեսյանը: Իրավապահները դեպքին ընթացք են տվել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում բանտում:

  • Կիսվել: