շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նուբարաշենի աղբավայր ամենօրյա ռեժիմով հող կտեղափոխվի և տարածքի մշակում կիրականացվի

Նուբարաշենի աղբավայր ամենօրյա ռեժիմով հող կտեղափոխվի և տարածքի մշակում կիրականացվի

Չնայած Երևանի Նուբարեշենի աղբավայրում բռնկված հրդեհը երկու օր է ինչ մարվել է, քաղաքապետարանը որոշել է շարունակել աղբավայրի տարածքում ամենօրյա աշխատանքը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Նրա խոսքով՝ աղբավայրի հրդեհն ամբողջությամբ մարվել է շաբաթ օրը`մայիսի 27–ին, կեսօրից հետո։ Սակայն որոշվել է շարունակել տարածքի մշակման աշխատանքները՝ ամռանը հնարավոր հրդեհներից խուսափելու համար։

«Որոշվել են նաղբավայրում ամենօրյա ռեժիմով հող տեղափոխել և տարածքի մշակում իրականացնել»,- ասաց Արեյանը։

Նա հայտնեց նաև, որ աղբավայրի հրդեհը մարելու համար պահանջվել է 17 հազար տոննա ջուր և 2300 բեռնատար հող։

  • Կիսվել: