հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նուբար Աֆեյանն արժանացել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման

Նուբար Աֆեյանն արժանացել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման

«Flagship Pioneering» ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, «Moderna» դեղագործական ընկերության Տնօրենների խորհրդի ղեկավար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանն այսօր՝ հուլիսի 7-ին, արժանացել է Երեւանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։

Նա շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը եւ ԵՊՀ-ի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնել։

Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր հերթին հույս է հայտնել, որ Նուբար Աֆեյանը շոշափելի ավանդ կներդնի Հայաստանում գիտության զարգացման գործում, ինչին, նրա խոսքով, կնպաստի նաեւ գիտության եւ կրթության ֆինանսավորման էական ավելացումը։ «Այդ փոփոխությունները պետք է գիտությունը երիտասարդության համար ավելի հրապուրիչ դարձնեն»,- ավելացրել է նա։

 

  • Կիսվել: