շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Instagram-ը կհամագործակցի հայկական Zoomerang-ի հետ

Instagram-ը կհամագործակցի հայկական Zoomerang-ի հետ

Instagram-ը հայտարարել է հայկական Zoomerang ընկերության հետ համագործակցության մասին ։

Zoomerang-ի համահիմնադիր Դավիթ Գրիգորյանը iTel.am-ին պատմել է, որ համագործակցությունը սկսվել է Instagram-ի նախաձեռնությամբ ։

Այս համագործակցության շրջանակներում նախատեսվում է բարելավել Instagram reels-ում և Facebook Reels-ում բովանդակություն ստեղծողների հնարավորությունները:

Zoomerang-ն արդեն ունի ավելի քան 30 միլիոն ներբեռնում, ամսական ստեղծվում է 20 միլիոն տեսահոլովակ և ավելի քան 10 միլիոն վիդեո ձևանմուշ՝ մոտ 200,000 ստեղծողներից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: