երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
Facebook-ի, WhatsApp-ի ու Instagram-ի աշխատանքում խնդիրներ են գրանցվել

Facebook-ի, WhatsApp-ի ու Instagram-ի աշխատանքում խնդիրներ են գրանցվել

Այսօր ամբողջ աշխարհում Meta ընկերության հարթակների՝ Facebook-ի, WhatsApp-ի ու Instagram-ի օգտատերերը հայտնել են խափանումների մասին, վկայում են Downdetector-ի տվյալները։

WhatsApp-ի աշխատանքից դժգոհող օգտատերերի մեծ մասը հաղորդել է հավելվածը բացելու անհնարինության մասին, նկատվում են նաև հաղորդագրությունների ու լուսանկարների ստացման հետ կապված դժվարություններ։

Խնդիրներ են եղել նաև մյուս հարթակներում՝ Instagram-ում և Facebook-ում։ Վերջիններիս դեպքում օգտատերերն ամենից հաճախ դժգոհել են հավելվածը բեռնելու բարդությունից։ Meta-ն դեռ հավելվածների աշխատանքում խափանումները որևէ կերպ չի մեկնաբանել:

 

  • Կիսվել: