հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Նշված ճանապարհահատվածներով մեքենան վարեք բացառապես ձմեռային անվադողերով․ ՃՈ

Նշված ճանապարհահատվածներով մեքենան վարեք բացառապես ձմեռային անվադողերով․ ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ հանրապետության մի շարք հատվածներում ճանապարհները սառցակալած են և հորդորում են նշված հատվածներով երթևեկել միայն ձմեռայնի անվադողերով։

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում տեղումներ են ձյան տեսքով, իսկ Շիրակի մարզում առկա են սառցակալած ճանապարհահատվածներ:

Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար:

Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք նշված ճանապարհահատվածներով մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասվում է ՃՈ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: