չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Նշավան գյուղում թոնրատուն է այրվել

Նշավան գյուղում թոնրատուն է այրվել

Մայիսի 8-ին, ժամը 17։56-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նշավան գյուղի Սայաթ Նովա փողոցի տներից մեկին կից թոնրատանը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:17-ին, մարվել՝ 18:25-ին: Այրվել են թոնրատան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։
 

  • Կիսվել: