Նռնակով երիտասարդը սպառնացել է պաթեցնել Մուշի ոստիկանական բաժանմունքը
Մայիսի 22-ին` ժամը 17:30-ի սահմաններում, մի անձ, անձնական խնդրի լուծման պատճառաբանությամբ, մոտեցել է ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ մասի մուտքին, նշել է անձնական խնդիրների մասին, որի ընթացքում գրպանից հանել է «Ֆ-1» տիպի նռնակը եւ սպառնացել պայթեցնել, եթե խնդիրը լուծում չստանա: Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Ոստիկանության Մուշի բաժնի ղեկավարության բանակցությունների արդյունքում գյումրեցի 27-ամյա տղամարդը հանձնել է նռնակը ոստիկաններին:
Վերջինս ձերբակալվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: