հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նպաստների նշանակման և վճարման  ընթացակարգերը

Նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը

Ներկայացնում ենք մի քանի տեսակ նպաստների նշանակման և վճարման ընթացակարգերը:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն՝

  • ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը,
  • գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը (և՛ աշխատող, և՛ չաշխատող), մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է գյուղական բնակավայրի հասցեով:

Աշխատող ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝

  •  խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում,
  • դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են խնամքի արձակուրդն սկսելու ամսվանից տասներկու ամիս հետո:

Գյուղական բնակավայրերում բնակվող այն անձինք, ում երեխան ծնվել է 2020 թ․ հուլիսի 1-ին և հետո, ևս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք ունեն։

Գյուղաբնակ ծնողին խնամքի նպաստ նշանակվում է՝

  • երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է մինչև երեխայի ծնվելու օրը, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում
  • գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե ծնողի` գյուղական բնակավայրի հասցեով հաշվառվելու մեկ տարին լրանում է երեխայի ծնվելու օրվանից հետո, և դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հաշվառվելու մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում
  • դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:

Գյուղաբնակ, վարձու աշխատող հանդիսացող և խնամքի արձակուրդում գտնվող ծնողը ստանում է խնամքի նպաստ՝ և՛ որպես վարձու աշխատող, և՛ որպես գյուղաբնակ։ Ըստ այդմ՝ գյուղաբնակ վարձու աշխատողին ամսական տրամադրվում է 57,200 դրամ խնամքի նպաստ։

Նշված նպաստը նշանակելու համար, քաղաքացին կարող է դիմել ինչպես Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անձնագիր, ՀԾՀ, ինչպես նաև երեխայի ծննդյան վկայական ու ՀԾՀ, այնպես էլ առցանց՝ socservice.am կայքի միջոցով։

 
 

  • Կիսվել: