հինգշաբթի, հունիս 30
30 / 6 / 2022
Նոյեմբերի 10-ին Ռոսատոմը կրկին կանցկացնի Global Atomic Quiz՝ նվիրված Գիտության համաշխարհային օրվա

Նոյեմբերի 10-ին Ռոսատոմը կրկին կանցկացնի Global Atomic Quiz՝ նվիրված Գիտության համաշխարհային օրվա

Ցանկանու՞մ եք համատեղել հաճելին օգտակարի հետ, զվարճանալ և միևնույն ժամանակ իմանալ, թե ինչպես է կառուցված աշխարհն ատոմների մակարդակի վրա։ Ատոմները ամենուր են՝ մեր տներում, մեր կիրառած տեխնոլոգիաների հիմքում, մեզ շրջապատող բնության մեջ և նույնիսկ տիեզերքում, նրանք կարևոր դեր են խաղում մեր տիեզերքի կյանքում: Ռոսատոմը ևս մեկ անգամ հրավիրում է բոլորին ստուգելու իրենց գիտելիքները Global Atomic Quiz առցանց վիկտորինայում, որը նոյեմբերի 10-ին բաց կլինի մասնակիցների համար 24 ժամ։ Այս մասին հայտնում են «Ռոսատոմ» պետկորպորացիայից։

Global Atomic Quiz՝ Ռոսատոմի ամենամյա միջազգային կրթական նախագիծն է, որը նվիրված է Գիտության համաշխարհային օրվա: Անցյալ տարի այս նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 12 հազար մասնակիցների աշխարհի ավելի քան 70 երկրներից։ Այս տարի մասնակիցներին սպասվում է նոր փորձարկում, սակայն նախագծի առաքելությունը մնում է նույնը` ընդգծել միջուկային տեխնոլոգիաների կարևորությունը առօրյա կյանքում և այն դերը, որ միջուկային էներգիան խաղում է մեր մոլորակի պահպանման գործում:

Վիկտորինային մասնակցելու համար պետք է մտնել հատուկ ստեղծված quiz.atomforyou.com կայք։ Մասնակիցները կունենան մի ամբողջ օր վիկտորինան անցնելու համար՝ պատասխանելով տարբեր դժվարության և թեմաների 15 հարցի: Հարցերը կբաժանվեն երկու կատեգորիայի՝ դպրոցականների համար (11-16 տարեկան) և մեծահասակների համար (17 տարեկան և բարձր):

Վիկտորինայի արդյունքում յուրաքանչյուր մասնակից անմիջապես կստանա անհատականացված թվային վկայական, որը կարելի է ներբեռնել և տպել։ Այն կարելի է նաև կիսվել ընկերների հետ սոցիալական ցանցերում: Այն մասնակիցները, ովքեր ճիշտ կպատասխանեն առավելագույն թվով հարցերին, հնարավորություն կունենան շահելու իսկապես յուրահատուկ մրցանակներ: Դպրոցականները կարող են ստանալ վճարովի վաուչեր «Խելացի արձակուրդներ» միջազգային ճամբարի հերթափոխերից մեկին մասնակցելու համար, իսկ մեծահասակները՝ էքսկուրսիա դեպի ռուսական ժամանակակից ատոմակայաններից մեկը։ Ատոմային արդյունաբերության երիտասարդ ներկայացուցիչների համար հատուկ մրցանակ է վճարված ուղևորությունը Միջազգային երիտասարդական միջուկային կոնգրես (IYNC 2022), որը կանցկացվի հաջորդ տարի Սոչիում։ Բոլոր մրցանակային միջոցառումները կկազմակերպվեն 2022թ.:

Global Atomic Quiz նախագծի հաղթողները կընտրվեն պատահական թվերի գեներատորի միջոցով մինչև 2021 թվականի նոյեմբերի 26-ը: Արդյունքները կհրապարակվեն ծրագրի կայքում՝ quiz.atomforyou.com:

  • Կիսվել: