շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նոուրուզի կապակցությամբ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն

Նոուրուզի կապակցությամբ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն

Իրանական Ամանորի` Նոուրուզի կապակցությամբ մարտի 22-ին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանությունը կազմակերպել էր ընդունելություն:

Միջոցառմանը մասնակցել և շնորհավորանքի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

«Հայաստանի և Իրանի հարաբերություններն ունեն հազարամյակների տարեգրություն, իսկ փոխադարձ վստահության և հարգանքի մթնոլորտում թրծված երկկողմ շփումները կրել և կրում են շարունակական բնույթ:

Իրանի Իսլամական Հանրապետության հետ ավանդաբար բարեկամական հարաբերությունների զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է:

Դրա մասին են վկայում սերտ ու հաճախակի շփումները երկու պետությունների բարձրագույն ղեկավարության միջև և կյանքի կոչվող ու նախանշվող բազմաթիվ ծրագրերը»,- նշել է նախարարի տեղակալը՝ երկու պետությունների ժողովուրդներին մաղթելով խաղաղություն ու բարեկեցություն։

  • Կիսվել: