հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 2-ը մահացել են

Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 2-ը մահացել են

Երևանի Նորքի տուն ինտերնատում կորոնավիրուսով վարակված տարեցներից 2-ը մահացել են: Այս մասին հայտնեց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

«Հիվանդանոցներում գտնվող 14 տարեցներից 11-ի վիճակը կայուն է։ Երեք՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների շրջանում երկու մահ է գրանցվել նախօրեին՝ մեկը կորոնավիրուսից, մյուսը՝ ոչ»,- նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նորքի տուն ինտերնատում վարակակիրների թիվը հասել է  45-ի, որոնցից  28-ը տուն ինտերնատի աշխատակիցներն են, 17-ը` խնամվող  տարեցները:

  • Կիսվել: