ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Նորքի տուն-ինտերնատի շուրջ 15 բնակիչ ապաքինվել է կորոնավիրուսից

Նորքի տուն-ինտերնատի շուրջ 15 բնակիչ ապաքինվել է կորոնավիրուսից

Նորքի տուն-ինտերնատի բնակիչներն ապաքինվել են: Այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Նորքի տուն-ինտերնատի շուրջ 15 բնակչի կրկնակի թեստերի պատասխանները բացասական են եղել, նրանք դուրս են գրվել հիվանդանոցից, բայց ապահովության համար մենք ևս 2 շաբաթ նրանց մեկուսացրել ենք հյուրանոցներում»,- նշեց Մարտիրոսյանը:

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 9 սաների և 6 աշխատակիցների մոտ էլ վիրուսն անցնում է ասիմպտոմ, որևէ մեկն առողջական խնդիր չունի, բոլորի ինքնազգացողությունը լավ է, բայց դեռ կրկնակի թեստի պատասխանները չեն ստացել, նշեց Մարտիրոսյանը

  • Կիսվել: