շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նորովան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին իրականացվել են ձնահյուսի մաքրման աշխատանքներ, ճանապարհը բացվել է

Նորովան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին իրականացվել են ձնահյուսի մաքրման աշխատանքներ, ճանապարհը բացվել է

Այսօր առավոտյան  ժամը 10։40-ի դրությամբ, Նորովան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին իրականացվել են ձնահյուսի մաքրման աշխատանքներ, ճանապարհը բացվել է։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Ճանապարհահատվածը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ձնահոսք  է եղել Լծեն-Տաթեւ ճանապարհի 8-րդ կմ-ի վրա, ճանապարհը երկկողմանի փակվել էր ։

  • Կիսվել: