երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Իրանն ունի բալիuտիկ hրթիռներ, որոնց հետագիծը կարող է փոխվել արդեն արձակումից հետո՝ հակառակորդի ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. ԻՀՊԿ

Իրանն ունի բալիuտիկ hրթիռներ, որոնց հետագիծը կարող է փոխվել արդեն արձակումից հետո՝ հակառակորդի ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. ԻՀՊԿ

Իրանի զինված ուժերն ունեն բալիստիկ հրթիռներ, որոնց հետագիծը կարող է փոխվել արդեն արձակումից հետո՝ հակառակորդի ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրանական Fars-ին:

Նա, մասնավորապես, ասել է. «Մեր հրթիռների հնարավորություններն այլևս այնպիսին չեն, ինչպես նախկինում, երբ դրանք պարզապես արձակվում էին մի կետից և վայրէջք կատարում մյուսում: Մեր հրթիռները կառավարվող են, և դրանցից մի քանիսն անգամ ընդունակ են փոխելու իրենց հետագիծը՝ հակառակորդի ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար»:

Մոհեբիի խոսքով՝ նույնիսկ եթե հրթիռի համար որոշակի թիրախ է սահմանված, այն կարելի է փոխել հենց թռիչքի կեսին և երկրորդային թիրախ նշանակել։

ԻՀՊԿ ներկայացուցիչը նաև հավելել է, որ ժամանակակից պատերազմը վերածվել է տեխնոլոգիաների պատերազմի, որտեղ հակառակորդները մրցում են գիտության, արհեստական բանականության ոլորտում, և հաղթում է նա, ում տեխնոլոգիաներն ավելի առաջադեմ են դուրս գալիս:

  • Կիսվել: