երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Էդգար Ղազարյանն ունի որոշակի ազատություններ, բայց խմբակցության կողմից կան սահմանափակումներ՝ մարդկանց վիրավորելու․ Կարապետյան

Էդգար Ղազարյանն ունի որոշակի ազատություններ, բայց խմբակցության կողմից կան սահմանափակումներ՝ մարդկանց վիրավորելու․ Կարապետյան

Մեր պատգամավորներն ունեն ազատություններ և այդ ազատությունները կարող են իրացնել։ Միակ հարցը, որ ընդհանուր համակարգային բարեվարքության նորմերը պահեն, որ մեր հայրենակիցներին հաճելի լինի հետևել իրենց կողմից ընտրված ԱԺ-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք հաշտ է Էդգար Ղազարյանի ոճի հետ։

«Մենք աշխատում ենք նրա վրա, որ նոր խոսույթ ձևավորվի՝ առանց վիրավորելու քննադատելը, առանց անձնավորելու մարդուն»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ Ղազարյանը ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս դիմում է միայն ընդդիմադիր խմբակցություններին՝ Կարապետյանը նշեց, որ նա ունի որոշակի ազատություններ, բայց խմբակցության կողմից ունի սահմանափակում՝ մարդկանց վիրավորելու առումով։

  • Կիսվել: