երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ է տրամադրում՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. աղբյուր

ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ է տրամադրում՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. աղբյուր

ԱՄՆ-ն Ուկրաինային անվճար հետախուզական տվյալներ է տրամադրում, այդ թվում՝ Ռուսաստանում էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու համար: Այս մասին ասված է The Atlantic-ի հոդվածում:

«Ամերիկյան և ուկրաինական աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն շարունակում է անվճար տրամադրել միայն հետախուզական տվյալներ, այդ թվում՝ տվյալների փաթեթներ, Ուկրաինայում ռուսական ռազմական դիրքերի և Ռուսաստանում էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու համար»,-նշված է հոդվածում:

Հաղորդվում է նաև, որ գործող վարչակազմում այդ հարցին աջակցում է նաև ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը:

Աղբյուրը հիշեցնում է, որ մարտին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին պարբերաբար տեղեկացնում է, որ անթույլատրելի է համարում ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանցումը Կիևին, որոնց օգնությամբ դրանք դառնում են Ուկրաինայի զինված ուժերի թիրախ: Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը, ի պատասխան, սովորաբար ընդհանուր հայտարարություններ է անում կամ ընդհանրապես լռում է:

 

  • Կիսվել: