երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նորից փակվելու արդյունքում կարող ենք հայտնվել այնպիսի վիճակում, որ երկար տարիներ չկարողանանք հաղթահարել. սա օրհասական պահ է. Փաշինյան

Նորից փակվելու արդյունքում կարող ենք հայտնվել այնպիսի վիճակում, որ երկար տարիներ չկարողանանք հաղթահարել. սա օրհասական պահ է. Փաշինյան

Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առողջապահական համակարգը մեր առաջ ամեն օր խնդիր է դնում գնալ համընդհանուր սահմանափակումների:

Նա, մասնավորապես, նշեց. «Բայց խնդիրն այն է, որ մենք այդ սահմանափակումների շրջանը տեսել ենք, տեսել ենք, որ դա բերում է շատ լուրջ, գրեթե աղետալի տնտեսական, սոցիալական հետեւանքների:

Մենք ըստ էության 100 մլրդ դրամի տնտեսական եւ սոցիալական աջակցության հնարավորություններ ենք  ստեղծել նախորդ շրջանում, բայց նաեւ պետք է հասկանանք, որ պետության հնարավորություններն անսահմանափակ չենք: Մենք կարող ենք նորից փակվելու արդյունքում հայտնվել այնպիսի տնտեսական իրավիճակի առաջ, որ երկար տարիներ չկարողանանք հաղթահարել: Սա իսկապես օրհասական պահ է»:

  • Կիսվել: