կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նորատուսի 21 փողոցներում եւ նրբանցքներում կկառուցվի լուսավորության ցանց

Նորատուսի 21 փողոցներում եւ նրբանցքներում կկառուցվի լուսավորության ցանց

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի 21 փողոցներում եւ նրբանցքներում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի լուսավորության ցանց։

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 876 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 269 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 606 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը։ Նախատեսված է տեղադրել 120 լուսատու՝ 4,5 կլիոմետր ընդհանուր երկարությամբ։ Լուսավորության ցանցն աշխատելու է ԼԵԴ համակարգով։
Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։

  • Կիսվել: