շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. սպասեք իմ հրահանգներին. Շիրակի թեմի առաջնորդ

Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. սպասեք իմ հրահանգներին. Շիրակի թեմի առաջնորդ

Այս պահին Բագրատ Սրբազանը վերցրել է առաջնորդությունն այդ շարժման՝ ընդդիմանալու կեղծիքին, խաբեության, ընդդիմանալու հրապարակային եւ մնայուն նվաստացման, պարտությունն իբրեւ դրոշակ դարձնելու եւ ծնկաչոք ապրելու գաղափարականին: Ես ասում եմ, իմ Սրբազան եղբայրը իմ կողմից ունի ամբողջական սատարում: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, պատարագից հետո ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյանը՝ իր աջակցությունը հայտնելով Բագրատ Սրբազանի մեկնարկած շարժմանը:

«Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը, ուզում եմ, որ իմանաք: Սրանից դուրս ամեն մեկը կարող է ինքը որոշել իր մասնակցության չափը, կամ հետեւել այն հրահանգներին կամ ցուցումներին, որոնք կարող եմ ես տալ, այսօր, վաղը կամ մեկ այլ օր: Նրանք ովքեր ցանկություն չունեն անվերապահորեն հնազանդվելու իմ թելադրանքներին կարող են ազատ զգալ: Իսկ ովքեր սպասում են ինձանից որոշակի հրահանգներ, ուղղորդումներ, առաջիկայում կստանան»,-ասաց նա:

Աջապահյանը նշեց, որ մարդուն ճանաչում են իր մտահոգությունների մեջ. 

«Եթե մարդու մտահոգությունները միայն անձնական են, նշանակում է` այդ մարդը էգոիստ է, անձնասեր։ Եթե մարդու մտահոգությունները իրենից դուրս են, նշանակում է` նա կարող է լինել հայրենասեր, մարդասեր, օտարասեր, այլասեր։ Մենք պիտի հանենք մեր մտահոգությունները մեր միջից, պիտի դիտենք համայնական մտահոգությունները և պիտի գործենք համայնական մտահոգությունների համապատասխան»,- հավելեց Շիրակի թեմի առաջնորդը:

  • Կիսվել: