հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նորատուսցի Ալիկն ազատ է արձակվել

Նորատուսցի Ալիկն ազատ է արձակվել

Ոստիկանները խուզարկել են Ալիկ Բանդուրյանի ավտոմեքենան, սակայն ոչինչ չի հայտնաբերվել, նա ազատ է արձակվել։ Բեռնախցիկում եղել է միայն 3 հատ զրահաբաճկոն (бронежилет)։ Այս մաիսն InfoPort.am-ին հայտնեցին ոստիկանությունից։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում

Երեկ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «քրեական հեղինակություն, Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանին։

 

  • Կիսվել: