երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Նորաշեն գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Նորաշեն գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 15։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն-Արևշատ ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաշեն գյուղի վարչական տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 17։05-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։

  • Կիսվել: